Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ջոն Քերի. Իրանի հարցով Թրամփի որոշումը կհանգեցնի միջազգային ճգնաժամի

Ջոն Քերի. Իրանի հարցով Թրամփի որոշումը կհանգեցնի միջազգային ճգնաժամի
14.10.2017 | 22:00

Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը կհանգեցնի միջազգային ճգնաժամի և վտանգի կենթարկի ազգային շահերը` ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին: Նա նշել է, որ նախագահը հրաժարվել է փաստերից «հօգուտ սեփական ես-ի և գաղափարախոսության»:

Քերին նշել է, որ ԱԷՄԳ-ն, ԱՄՆ-ի դաշնակիցները և նախագահի վարչակազմը հետևում են միջուկային պայմանագրին, և միայն Թրամփն է հակադիր դիրքորոշման: Նրա կարծիքով՝ Սպիտակ տան ղեկավարի որոշումը կհեռացնի երկիրը դաշնակիցներից, կբարդացնի Հյուսիսային Կորեայում ճգնաժամի լուծումը և ԱՄՆ-ը կմոտեցնի ռազմական հակամարտության:

Դիտվել է՝ 1162

Մեկնաբանություններ